Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ես

Հաջողության հասնելու 7 մտավոր օրենքներ. 1in.am

Հաջողության հասնելու 7 մտավոր օրենքներ. 1in.am

Healthinfo.ua-ի փոխանցմամբ` դրված նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է հավատարիմ մնալ մտավոր որոշ օրենքներին:

  1. Վերահսկողության օրենք: Սա նշանակում է, որ դուք կարողանում եք վերահսկել ձեր կյանքը: Պետք է վստահ լինեք, որ հենց դուք եք վերահսկում ձեր կյանքը, և ոչ թե դա անում են այլ անձինք:

  2. Պատճառահետևանքային օրենք: Սա նշանակում է, որ մեր կյանքում յուրաքանչյուր հետևանք ունի պատճառ, որ կան կոնկրետ պատճառներ հաջողության ու ձախողման, առողջության ու հիվանդության, երջանկության ու դժբախտության համար:

  3. Հավատի օրենք: Սա նշանակում է, որ ինչին դուք համառորեն հավատում եք, դառնում է իրականություն: Ձեր համոզմունքները ստեղծում են ձեր տեսողական թունելը:

  4. Սպասումների օրենք: Ամեն բան, որին դուք վստահաբար սպասում եք, դառնում է իրականություն, դուք կյանքից չեք ստանում այն, ինչ ցանկանում եք, ստանում եք այն, ինչ ակնկալում եք նրանից:

  5. Ձգողականության օրենք: Դուք ձեզանից ներկայացնում եք կենդանի մագնիս, դուք ձեր կյանքում անփոփոխ գրավում եք մարդկանց ու իրավիճակների, որոնք ներդաշնակ են ձեր գերակա մտքերի հետ:

  6. Համապատասխանության օրենք: Սա նշանակում է, որ այն, ինչ ներսում է, նաև դրսում է, որ ձեր արտաքին աշխարհը ձեր ներաշխարհի արտացոլանքն է:

  7. Մտավոր համարժեքության օրենք: Մտքերը նյութականանում են: Կենդանի պատկերացման ու կրկնելու օգնությամբ ձեր մտքերը դառնում են իրականություն: Անհրաժեշտ է ուշադիր լինել, թե ինչի մասին եք մտածում:

 

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. sunny7.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ